«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ներկայիս «ազատ» կոչեցյալ անազատ կյանքը ձեռնտու է փոքրաթիվ սրիկաներին ու բնավ ձեռնտու չէ ժողովրդին

Ներկայիս «ազատ» կոչեցյալ անազատ կյանքը ձեռնտու է փոքրաթիվ սրիկաներին ու բնավ ձեռնտու չէ ժողովրդին
13.02.2025 | 16:23

Ռադիկալ ու ազատատենչ հայրենասերները պետք է իրենց մեջ ուժ գտնեն և օբյեկտիվորեն համեմատեն հասարակ հայ մարդու վիճակը Խորհրդային Հայաստանի «ստրկական» պայմաններում և ներկա «ազատության» պայմաններում:

Բայց այդ ընթացքում պետք չի մոռանալ, որ ամենամեծ անազատությունը կյանքից զրկվելն է, և դրանից հետո էլ գալիս են ավելի պակաս կարևոր բաները, ինչպիսիք են պատիվն ու նամուսը, աշխատելու ու արարելու հնարավորությունը, կյանքի որակը և այլն:

Ով որ նշված լավ բաներից ավելի շատ է զրկված, նա ավելի անազատ է և ապրում է դրան համապատասխան անազատ կյանքով:

Պետք չի մոռանալ նաև, որ ներկայիս «ազատ» կոչեցյալ անազատ կյանքը ձեռնտու է փոքրաթիվ սրիկաներին ու ցինիկներին ու բոլորովին ձեռնտու չէ պատեպատ զարնվող ժողովրդին:

Զոմբիների ամբոխն էլ մեղավոր չէ դրանում, նրան առաջնորդող ու կյանքի ճիշտ ճանապարհը ցույց տվող չկա:

Եթե մի տեղ իսկական էլիտա չի լինում, կամաց-կամաց նրա խորքային իմաստն էլ է մոռացության մատնվում:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ