էս ձյունը եկել է փետրվարին, կրկնում եմ՝ փետրվարին, ոչ թե մայիսին կամ հոկտեմբերին, որ սենց շոկ առաջացներ ու ողջ քաղաքը կոլափսի մեջ գցեր: Եկածն էլ մի 10-15 սմ ձյուն է, էդ «աննախադեպ», որ ասում եք, Սալիկամսկում օգոստոսին է գալիս: Ու սրան հավելեմ, որ ուղիղ մեկ շաբաթ է՝ արդուկն էլ ես միացնում, ձյան գալուց է խոսում:
Պրիզնատ եկեք, որ ապիկար եք, շարքային մուտիլովշիկ ու պարազիտ, և ոչ մի բան ձեռքներիցդ չի գալիս: Սրանց նմաններից, որ ձմեռը սովորական ձյուն չեն կարում մաքրեն, մարդիկ ինչ-որ լուրջ սպասումներ ունեն՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն, աշխարհաքաղաքականություն… Ձեր ծիծաղ էլ եկավ, չէ՞:
Արմեն Հովասափյան