Չորս ճակատագրական տարեթիվ:
Չորս բախտորոշ տարեթիվ, որոնցից 1918 թիվն ու 1921 թիվը հիշում ենք , 1919 թիվն ու 1920 թիվը ամեն գնով աշխատում չհիշել , կամ խեղաթյուրել:
1918 թ. Բաթում:
Թուրքերը մեր առաջ դրեցին՝ կամ Անկախ Պետություն, կամ կոտորած ուլտիմատումը:
Հայերը ստիպված ընտրեցին Անկախ պետությունը՝ մոտ 10
հազար քառակուսի կիլոմետր տարածքով:
Ընտրեցին, բայց չընդունեցին, համարեցին թուրքի տված:
1919 թիվ:
Միակ խաղաղ, անպատերազմ տարին:
Հայաստանի տարածքները, այդ անպատերազմ տարում,
ընդարձակվեց, դարձավ մոտ 65-70 հազար քառակուսի կիլոմետր:
Սրա մասին խոսող չկա, թե ինչու՞ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
1920 թիվ:
Ալեքսանդրապոլի պայմանագիր:
1919 թվին 65-70 հազար քառ/կմ երկրից մնաց մոտ 15 հազար քառ/կմ:
Թե ինչու՞ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ, էլի գերադասում ենք չխոսել, լղոզել :
1921 թվական :
Ղարսի պայմանագիր:
Այ սրա մասին սիրով ենք խոսում, թե ինչպես արդեն Ալեքսանդրապոլով մեր կորցրած, արդեն թուրքին անցած 1919 թ. մեր ձեռք բերած տարածքները, բոլշևիկ շան տղեն տվեց թուրքին:
Ու չենք խոսում. թե ինչու՞ մի կարճ ժամանակով տապալեցինք խորհրդային կարգերը, որի արդյունքում
Մասիսներն ու Սուրմալուի գավառը տվինք թուրքին:
Գուցե դա՞ էլ պայմանավորվածության արդյունք էր ռուսի, թուրքի, անգլիացու կամ մի այլնի հետ:
Բավական է կիսաճշմարտություններով հանրություն ու սերունդ խեղել:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ