ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Պետական համակարգի ոչ մի կայք նորմալ չի աշխատում

Պետական համակարգի ոչ մի կայք նորմալ չի աշխատում
04.04.2025 | 19:51

Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կայքերը առնվազն 2019 թվականից իբրև նորացվել են, բայց իրականում հները մնացել են նույն տարվա դրությամբ, նույն սառեցված վիճակում։ Իսկ նոր կայքերից և ոչ մեկն էլ արդեն 6 տարի է չի աշխատում։

Այս պահին, օրինակ, փորձում էի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կայքի էջում գտնել այն տեղը, որով հատուկ ծածկագրով կարելի է հետևել դիմումի ընթացքին և չկա այդպիսի տեղ, հնարավորություն։ Այնինչ դիմումներին հետևելու բաժինը թեժ գծի հեռախոսահամարի հետ միասին ամենաերևացող տեղում պետք է տեղադրեին։

Նաև ոչ մի նախարարություն և գերատեսչություն նորմալ չի պատասխանում զանգերին։ Ավտոմատը միանում է, զգուշացնում, որ զանգը ձայնագրվում է իբր ծառայությունները բարելավելու համար, իրականում ռոբոտի ցուցումներով, թե` «հայերենի համար սեղմեք 1», «օպերատորին միանալու համար սեղմեք 0», ժամանակ է ձգում ու հեռախոսիցդ փող է քաշում, քանի որ զանգերի այդ ծառայությունները վճարովի են ու օպերատորին կամ չեն միացնում, որովհետև «ազատ գիծ չկա», կամ էլ զանգելուցդ փոշմանում ես, որովհետև պարզ հարցերին պարզ պատասխաններ չեն տալիս։

Կարելի է այս ամենի մասին, պետական ապարատում տիրող բարդակի, անաշխատանուկանության մասին մանրամսն գրել, բայց ո՞ւմ և ինչի՞ համար, եթե մեկ է սա կարդալու է նիկոլ փաշինյանը և մյուս կառավարության նիստին օգտագործի իր պոպուլիստական դատարկախոսության համար։

Դրա վառ օրինակն էր երեկվա նիստը, երբ պետության գլխին նստածն ասում էր, թե` «դուք ինձ կգժվացնեք, ինչի՞ չեք աշխատում/։

Այս դեմագոգին կարելի էր հարցեր չտալ, քանի որ մարդն իր թայֆայով, փողով, թե շանտաժով նախկինում վարորդական իրավունք ստացածը, վաղուց իր «գժականով» հազարամյակների պատմություն ունեցող հայերիս է գժի տեղ դրել ու մեկ գրամ անգամ ի սրտե ցավ չի ապրում հազարավոր երեխաների զոհվելու պահով, կամ Արցախն Ալիևին նվիրելուց միայն ուրախանում է։

ՈՒ չեմ էլ տա հարց, միայն կասեմ, որ մյուս անգամ լավ կլիներ խոստովաներ, թե բացի վարորդական իրավունքից, էլ ինչե՞ր է ստացել փողով, կամ շանտաժով։

Դլյա գալոչկի «խաբված ժողովուրդն» իմանա, որ ամեն դիվահարվածի հետևից չվազի «հեղափոխություն» ապահովի Հայաստանի թշնամիների համար։

ՀՀ կառավարություն

Աբսուրդ է էլի պետական համակարգի կայքերը նորմալ չաշխատացնել, դրա դիմաց սոցիալական ցանցերի էջերն օգտագործել որպես նորությունների հարթակ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ