ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Սահմաններ, որոնք վերարթնացնել է պետք, առավել պատրաստված հոգևոր հայրենիք ունենալու համար

Սահմաններ, որոնք վերարթնացնել է պետք, առավել պատրաստված հոգևոր հայրենիք ունենալու համար
14.04.2025 | 06:55

Սիրելինե'ր, մեր հոգևորականներից ոմանք, որպեսզի մեղմեն ԼԳԲՏ-ականների դեմ եղած արդարացի զայրույթը, շտապեցին սխալ հետևություն անել, թե իբր սուրբ եկեղեցու դուռը բաց է, որ նրանք ելնեն-մտնեն: Սակայն և բնականաբար, անտրամաբանական է, երբ հայտնի է որևէ մեկի պիղծ լինելը, նրան ոչխարների հոտի մեջ մուտք թույլատրել, որպեսզի պիղծերը առավել առողջներին չվարակեն` իրենց ապականված «աստրալ» դաշտով:

Սուրբ Թադեոս առաքյալի կանոններում նման խնդիրների արդար վարվեցողության համար կան սահմաններ, որոնք վերարթնացնել է պետք, առավել պատրաստված հոգևոր հայրենիք ունենալու համար: Մի քանի մեջբերում.

ՀԱՐՑՈՒՄ. ԺԹ- Նա, որ իր սերմն է մարմնից հոսեցնում, պղծվում է օնանիզմով, ի՛նչ է պարտավոր։

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մեկը անժուժկալաբար ինքն իրեն լլկում եւ իր մարմնից սերմ է հոսեցնում, այնպիսին պիղծ է եւ ապաշխարի շնացողների հետ եւ եթե հավելյալ նույն գործն անի՝ կրկին ապաշխարի: Նմանները ձեռնադրության արժան չեն։ (Ծանոթագրություն. -Շնացողների ապաշխարությունը, ըստ կանոնների` երեք տարիներ են Մ.Ո.):

ՀԱՐՑՈՒՄ. Ի- Նա, որ արվի հետ է պղծվում, այնպիսնի համար ինչ է սահմանված։

ՊԱՏԱՍԽԱՆ. Թե որեւէ մեկը պղծվում է արվի հետ, այնպիսին իր կյանքի բոլոր օրերում պիղծ է, նա եկեղեցուց դուրս պիտի ապաշխարի եւ երբ ժամանակը որոշվի՝ այդժամ միայն հաղորդվի։

ՀԱՐՑՈՒՄ. ԻԱ- Եթե ամուսնացածներն են շնանում, ի՞նչ են պարտավոր։

ՊԱՏԱՍԽԱՆ. Թե մեկը առնակին էր ու շնացավ, նա պիտի եկեղեցուց դուրս տասներկու տարի ապաշխարի` արտասուքներով եւ ամենայն սրբապահությամբ։ Վեց տարին անցնելուց հետո՝ շաբաթ, կիրակի, եւ տերունական տոներին կատարի լուծումը եւ տարվա երրորդ մասը պահք պահի, ապա եկեղեցի մտնի ու հաղորդվի։

Ինչպես տեսնում ենք սովորական հոտի և վարակիչ հանցագործների ապաշխարությունը միասին չեն, և միասին լինել չեն կարող. այլ միասին կարող են դառնալ հանցավորների ապաշխարման որոշակի չափանիշ լրացնելուց հետո միայն:

Սիրելինե'ր, Թադեոս առաքյալի կանոնները հոգևոր -բժշկարար մեր ապրելու սահմանադրության գանձերից են:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ