ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մարդիկ դեռ հույս ունեն, որ թշնամին հրաժարվելու է իր նպատակներից

Մարդիկ դեռ հույս ունեն, որ թշնամին հրաժարվելու է իր նպատակներից
02.09.2025 | 13:10

Մեռանք ասելով, որ Ալիևը Վաշինգտոնում ընդամենը ստացավ Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ իրավաբանական հավակնություններ, իսկ հետո դրանք աստիճանաբար մեծանալու են` վերածվելով արտատարածքային միջանցքի։

Էլ միջազգային ու ներպետական հարթակ չկա, որ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր մակարդակների պաշտոնյաները «զանգեզուրյան միջանցք» չգովազդեն և տերմինը միջազգային բառապաշար չներմուծեն։

Ցավոք, այնպես են խաբել մեր ժողովրդի մի մասին, որ մարդիկ դեռ հույս ունեն, որ թշնամին հրաժարվելու է իր նպատակներից, բայց թշնամին լավ պլանավորված փորձում է մեր ամրոցը ներսից պայթեցնել...

ՇՀԿ գագաթնաժողովի ընդլայնված նիստին ի պատասխան Ալիեւի միջանցքային հայտարարության, Նիկոլն ասել է.

«...Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հղումը՝

https://www.facebook.com/watch?v=659297106701014

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ