Գյումրիի ընտրությունների նախընտրական կարգախոսներից կարելի է հասկանալ, որ թեկնածուներից շատերի հիմնական ուղերձն այն է, թե իրենք լավ մարդ են, քաղաքը սիրում են, քաղաքն էլ պետք է իրենց սիրի ու ... ընտրի։
«Սերը», «լավ» ու «վատ» տղա լինելը քաղաքական կատեգերիաներ չեն և իրենց մեջ զարգացում, խնդիրների լուծման ուղերձներ չեն պարունակում։
Երբ բացակայում է քաղաքական կամ նույնիսկ պարզ մտածողությունը, սկսում են շահագործել էմոցիաները, ինչպես եղավ 2018-ին՝ համապատասխան հետևանքներով հանդերձ։
Գաղափարական, ինտելեկտուալ դեգրադացիան, մտքի անապատը շատ լավ արտահայտվում է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող, իրենց քաղաքը սիրող «լավ տղաների» կարգախոսներում։
Ստեփան Դանիելյան