Երբ մնում ես ինքդ քեզ հետ ու սկսում ես խորհել եղածի ու չեղածի մասին, հասկանում ես՝ ամենադժվար դատավորը քո խիղճն է։ Այն չի խաբվում բարձր խոսքերից, պաշտոններից, արդարացումներից ու մարդկանց ծափերից...
Մեր ժողովուրդը մեծամասամբ կորցրել է լսելու, լրջմիտ ունկն դնելու ունակությունը, շատերը գերադասում են ճառել ու մենախոսել շարունակ՝ դույզն իսկ ուշք չդարձնելով, թե իրականում ինչ են մտածում ու արձագանքում էն մարդիկ...
Ոչ մի իշխանություն հավերժ չէ, և ոչ մի պետություն իշխանությանը չէ: Ոչ մի բանակ իշխանությանը չէ, որքան էլ այս իշխանությունները փորձեն իրենց միաձուլել պետության հետ, դուք դա մի արեք...
Հայաստանին ու հայ ժողովրդին անհրաժեշտ է իշխանություն, որի առաջնորդներն իրենց կյանքով ու գործով ապացուցել են, որ մինչև ուղնուծուծը ՀԱՅ են՝ հայրենասեր են, ազգասեր և աշխատասեր...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...