ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Մտքեր, որ պետք է դառնան կյանքի ու գործունեության կարգախոս մեր ազգի համար

Մտքեր, որ պետք է դառնան կյանքի ու գործունեության կարգախոս մեր ազգի համար
06.04.2025 | 06:16

Խրիմյան Հայրիկի հանճարեղ մտքերից մի քանիսը, որոնք առավել քան երբևէ արդիական են և պետք է դառնան կյանքի ու գործունեության կարգախոս մեր ազգի համար.

«Սիրելի և օրհնված հայեր, երբ վերադառնաք հայրենիք, որպես նվեր ձեր ընկերներին ու բարեկամներին մեկական հատ հրացան տարեք: Ժողովուրդ, ամեն բանից առաջ ձեր ազատության հույսը ձեր վրա դրեք, ձեր մտքի և ձեր բազկի ուժի վրա: Մարդը պիտի ճգնի իրեն փրկելու համար»։

«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:

«Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է: Կենաց և մահու օր պինդ գրկե հողն»

«Նա է իսկական ազնիվ անձ, որ դեպի ժողովուրդը ունեցած սիրո մեջ է փնտրում յուր փառքը»:

Վերադառնալով Բեռլինի վեհաժողովից՝ Խրիմյան Հայրիկը Էջմիածնում իր հայտնի քարոզում ասաց հետևյալը.

«Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով , միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈԻ իրավունք։ Այդ իրավունքը նվաճում են զենքով։ Շատերդ լսած կլինեք երկաթե շերեփի մասին։ Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին։ Ռուսաստանը, որ թվում էր մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում, հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները։ Հայ ժողովուրդը անտեր էր։ Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա ` այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում... Ուրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր»։

«Անտեղի, իզուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը»։

Կազմեց՝ Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԸ

Հ.Գ.

Դիմակարը՝ Վարդգես ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ` «Խրիմյան Հայրիկի դիմանկարը»

Դիտվել է՝ 14180

Մեկնաբանություններ