Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Ասում են…

Ասում են…
08.07.2025 | 15:23

Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի։

Ինչ-որ մեկին թվում էր, թե Ղարաբաղը ոչ ոքի պետք չէ։ Շատերն այստեղ շրջում ու ասում էին՝ դա մեր հարցը չէ, դա հայերի գործն է։ Ահա Անդրկովկասի ողջ շենքից այս փոքրիկ աղյուսը հանեցին, և ամեն ինչ փլուզվեց։ Փաշինյանի օրոք Հայաստանը կորցնում ենք, բայց դրանով Ադրբեջանը ձեռք չենք բերում։ Ամեն ինչ նրա պատճառով, որ բուրգի հիմքից մի փոքրիկ աղյուս հանեցին, ինչի մասին ես խոսում էի 20-30 տարի շարունակ։

…Այսօր Բաքուն ՌԴ-ի հետ հատուկ հարաբերությունների կարիք չունի։ Բայց ունի հատուկ հարաբերությունների կարիք Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։

Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Դիտվել է՝ 101000

Մեկնաբանություններ