«Թրամփի ուղին» Իսրայելի օգտին է և՝ ի վնաս Իրանի։
ՆԱՏՕ-ին և Միացյալ Նահանգներին մոտ գտնվող հայտնի ռազմավարական վերլուծական կենտրոն Ատլանտյան խորհուրդը, որի գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, հոդվածով անդրադարձել է «Թրամփի ուղուն» (նախկինում՝ Զանգեզուրի միջանցք) և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջերս կնքված համաձայնագրին, որը ստորագրվեց ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին։
Այս արևմտյան վերլուծական կենտրոնը համաձայնագիրը համեմատել է անշարժ գույքի գործարքի հետ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։
Կենտրոնի կարծիքով, Թրամփի ուղին «միջին միջանցքի» հիմնական մասն է, որը համապատասխանում է Կովկասյան տարածաշջանում Իսրայելի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ծրագրերին։ Ինչն աշխատելու պարագայում լուրջ սպառնալիք է դառնալու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։
Բացի այդ, այս համաձայնագրով, Միացյալ Նահանգները ներկա կլինի Իրանի սահմաններին, որը նոր լարվածության աղբյուր է լինելու Իրանի համար։
Ատլանտյան խորհուրդը հավելում է, որ այս երթուղին զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ