Բնականաբար հիշում ենք, որ նախորդ հարձակմանը հաջորդեց «Նիկոլ Փաշինյան&Co»-ի հայհոյախոսությունն ու բանսարկությունը Եկեղեցու և Եկեղեցու հոգևորականների նկատմամբ։
Փաշազադեի վերջին հայտարարությունն էլ կարծես թե ազդակ է Եկեղեցու վրա նոր հարձակում կազմակերպելու համար։ Համենայն դեպս ժամանակագրությունը հենց այդ մասին է հուշում։
Իսկ Փաշազադեն ասել է․
«Կրոնական առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ մենք պարբերաբար նրանց ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Մենք ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և մինչ օրս շարունակվող ռևանշիստական ապատեղեկատվությունը»։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ