ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են

Ասում են
31.05.2022 | 07:32

Պարտադիր բոլորը պատասխան են տալու այդ խուլիգանական, փողոցային վարքագծի, ոստիկանին ոչ հարիր պահվածքի, մեկ հոգու հրամանով՝ մարդկանց վրա գազազած հարձակվելու, մի քանի հոգով մեկ մարդուն գետնին տապալելու, ոտքերով հրելու, հարվածելու համար։ Սա կապ չունի իրավապահ մարմինների գործունեության հետ, սա նման է բանդայի, երբ բանդայի պարագլուխը հրաման է տալիս իր բանդայի անդամներին՝ հարձակվել իր համար անցանկալի մարդկանց վրա։


Ոստիկանության այսօրվա գործողությունները Նիկոլի վախերով են պայմանավորված։
ՈՒժեղ, լեգիտիմ իշխանությունը կարիք չունի դիմելու նման բռնի գործողությունների։


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 47623

Մեկնաբանություններ