Հնարավորինս հակիրճ՝ եկեղեցու և քաղաքականի մասով:
Օրեր առաջ գրել էի, որ եկեղեցու մասով պլանավորումներ կան, որ փորձագիտական, մեդիա մակարդկաներում թիրախավորելու են, որ փորձեն եկեղեցու ու կոնկրետ սպասավորների «փչացնել»: Ի դեպ եկեղեցում էլ այս գործընթացին մասնակիցներ կան:
Պրոցեսն արդեն ընթացքի մեջ է: Թեմայի մեջ առկա փորձագետների մի մասն էլ ենթադրելի «ընդդիմադիր» կեցածքի ներքո են կամ իբր նեյտրալիտետի տակ. առանց լևոնականության այս գործը ևս գլուխ չէր գա:
Թեմայի մասով դրսից փող է երկիր մտել, որպեսզի պրոցեսը լինի անխախտ, շարունակական, երկար:
Ինչու են եկեղեցուն կոնկրետ թիրախավորել, քանի որ մոնիթորինգները ու դրսի խորհրդատուները ֆիքսել են, որ համազգային մոբիլիզացիա ընդդեմ գործող իշխանությունների այսօր ունակ են կազմակերպել միայն եկեղեցականները կամ եկեղեցական + քաղաքական/պետական գործիչ:
Հետազոտության և զեկույցի հիմք են եղել Բագրատ Սրբազանի շարժումը և Միքայել Աջապահյանի հանրային դրական, մոբիլիզացնող ընկալումը, տեքստերը:
Եթե հաշվի առնենք, որ Աջապահյանը գաղափարապես իրեն առավել մոտ է համարում (հուսամ՝ ճիշտ եմ ձևակերպում-բնորոշում) ՀՀ երկրորդ Նախագահին, ապա փողոց գեներացնելը X փուլում նրանց համար կլինի հասանելի, իսկ դա շահեկան չէ գործողների, ԵՄ և ցանցային սցենարիստների, Բաքվի ու Անկարայի համար:
Դեռևս այսքանը:
Հավատացնում եմ ձեզ՝ երկրում փոփոխությունները ամենևին հեշտ չեն լինելու, անկախ, թե որտեղ ինչ կուրատորներ են փոխվել, ու ինչեր են պլանավորվում: Ու ոչ մեկը մեր փոխարեն փոփոխության հարցում ոչինչ չի անելու: Առնվազն այս փուլում ես չեմ տեսնում այն աշխատանքը, որը պետք է լիներ վաղուց սկսված, որպեսզի վաղը չէ մյուս օրը, ինչ-որ սցենարի պարագայում, հնարավորության դուռ բացվեր:
Ընտրություններով, որտեղ լինելու են լցոնումներ, ռեկետ, կեղծումներ ու վարչական ռեսուրս, իսկ մինչ այդ կարվեն գործեր, կալանավորումներ՝ իշխանություն չի փոխվելու:
Սա կարող է տգետ է, բայց հիմար չէ ու հասկանում է թե ինչ հետևանք կունենա իր վրա իշխանության չլինելը.
Մյուս կողմից՝ եթե հանկարծ իշխանությունը հանգիստ փոխվեց, ուրեմն, դա ընդդիմադիրների որոշ շրջանակի և գեոպոլիտիկ ինչ-որ ուժերի պայմանավորվածության արդյունք է:
Ալեն Ղևոնդյան