Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Զոհողություն

Զոհողություն
13.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 14
Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի
Մեղքը (Հովհ. Ա. 29):
«Քրիստոս` մեր Զոհը, զոհվեց մեզ համար»:
Եսեմ Աստծո Գառը: Ինձ վրա դրեք ձեր մեղքերը, ձախորդությունները, ձեր թերացումները: Իմ զոհաբերվելով քավվել են այդ բոլոր մեղքերը:
Ես եմ Միջնորդը Աստծո և մարդու միջև:
Մարդ - Հիսուս Քրիստոս:
Մի՛ մնացեք կանգնած անցյալի մեջ:
Այդպես վարվելով դուք ապարդյուն եք դարձնում Իմ զոհվելը:
Առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության:
Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ