ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Քաղաքական հրահանգով արդարադատություն չի լինում. կարևոր բացահայտում

Քաղաքական հրահանգով արդարադատություն չի լինում. կարևոր բացահայտում
26.10.2025 | 11:15

AntiCor-ի հրապարակած փաստաթուղթը հաստատում է այն, ինչի մասին ընդդիմությունն արդեն երկար ժամանակ էր խոսում․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կոչված է պաշտպանել օրենքի գերակայությունը, գործել է քաղաքական հրահանգով։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ դեռևս 2025 թվականի մայիսից կոմիտեն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն շրջանակ՝ Գյումրիի քաղաքապետարանի և նրա աշխատակիցների նկատմամբ։

Գործողությունները ներառել են գաղտնի դիտումներ, լսումներ և քողարկված գործողություններ, որոնք տարածվել են նաև բազմաթիվ քաղաքացիների վրա։

Բոլոր միջնորդությունները՝ ներքին և արտաքին դիտումների, հեռախոսային հսկողության և այլ միջոցառումների վերաբերյալ, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։

Հոկտեմբերին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «պետք է դուրս շպրտել Վարդան Ղուկասյանին»։

Այդ հայտարարությունը, վերը նշված փաստերի համատեքստում, այլևս չի կարելի ընկալել որպես քաղաքական գնահատական․ դա դարձել է ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններին, որը հակակոռուպցիոն պայքարը վերածել է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։

Երբ վարչապետը տեղյակ է ընթացող օպերատիվ գործընթացներից և հրապարակավ մատնանշում է թիրախին,

արդարադատությունը կորցնում է իր անկախությունն ու վերածվում է իշխանական պատվերի գործիքի։

Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի։

Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները դիտարկվում են որպես վտանգավոր նախադեպեր, երբ իրավապահ համակարգը կորցնում է իր անաչառությունը և սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։

Այդպիսի իրավիճակում անգամ հնարավոր կոռուպցիոն դրվագները կորցնում են իրենց իրավական արժեքը, քանի որ գործընթացը խաթարվում է քաղաքական միջամտությամբ։

Երբ իշխանությունը սկսում է ընտրել՝ ում նկատմամբ կիրառել օրենքը, այդ օրենքը դառնում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության պահպանման միջոց։

Գյումրիի դեպքը բացահայտում է իշխանության խորքային մոտեցումը․

ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար, այլ՝ ընտրովի արդարադատություն ընդդիմադիրների նկատմամբ։

Այդպիսի մոտեցումը խաթարում է պետական ինստիտուտների հավասարակշռությունը,

վերացնում է տեղական ինքնակառավարման անկախությունը և ստեղծում է վախի մթնոլորտ։

Երբ իրավական համակարգը ենթարկվում է իշխանության կամքին, պետությունը կորցնում է վստահելիությունը, իսկ քաղաքացին՝ արդարության հանդեպ հավատը։

Երբ օրենքը դառնում է իշխանության կամքի գործիք, իսկ արդարադատությունը՝ քաղաքական հաշվեհարդարի միջոց,

ապա պետությունը կորցնում է իր հիմքը՝ արդարության և իրավականության սկզբունքը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ