ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աշխարհի նոր վերաբաժանում՝ «Յալթա 2»-ի տեսքով

Աշխարհի նոր վերաբաժանում՝ «Յալթա 2»-ի տեսքով
06.10.2025 | 18:41

Ներկա աշխարհաքաղաքական բարդ հակամարտության ապագան շատ թե քիչ հուսալի ձևով տեսնելու համար կարևոր առաջին քայլը այն տենդենցների բացահայտումն է, որոնք հատկանշական են եղել աշխարհի պատմության մեջ նախորդ խոշոր բախումների ընթացքի համար։

Առաջին հերթին, նման բախումները, ուղեկցվելով հաղթություններով, պարտություններով, կորուստներով ու կրիտիկական ռեսուրսների վատնումով, հակամարտության կողմերին կանգնեցրել են կոնֆլիկտը դադարեցնելու և նոր ուժային բալանսը հաստատող հավասարակշռության ռեժիմի հասնելու անհրաժեշտության առաջ։

Նման պրոցեսը այլընտրանք չունի, քանի որ այն բխում է մարդկանց ու մարդկության ապրելը շարունակելու գլոբալ պահանջից։

Աշխարհի պատմության մեջ, հակամարտող կողմերի միջև, նման բնույթի վերջին կոմպրոմիսային համաձայնությունն ու կողմերի միջև հարաբերական հավասարակշռության ռեժիմի հասնելը եղել է Յալթայում, երկրորդ աշխարհամարտի ավարտից առաջ, որը բերեց հաղթողների կողմից աշխարհի բաժանմանը՝ ըստ ազդեցության սֆերաների։

Այսինքն, հարցերի նման կոմպրոմիսային լուծումը այլընտրանք չունի, քանի որ ուժերի ու ռեսուրսների հետագա ոչնչացումը կանխելու և մարդկանց նորմալ կյանքի ընթացքը վերականգնելու միակ հնարավոր ճանապարհն է։

Եվ նման տեսակի կոմպրոմիսային համաձայնությունները ուղեկցել են տարբեր մասշտաբի բոլոր նախորդ կոնֆլիկտներն ու պատերազմները, որը նշանակում է, որ ներկա գլոբալ բնույթի հակամարտությունը ևս կավարտվի հզոր խաղացողների միջև նման տեսակի համաձայնությամբ, որի արդյունքն էլ կլինի աշխարհի նոր վերաբաժանումը ըստ ազդեցության սֆերաների՝ Յալթա 2-ի տեսքով։

Միայն թե այս դեպքում, ի տարբերություն Յալթա 1-ի, որտեղ հարցերը լուծում էին ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան, նոր եռյակում կլինեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը։

Բայց, քանի որ վերջին եռյակը իր ներսում ունի չլուծված շատ լուրջ և գոյաբանական բնույթի հարցեր, ապա Պուտինի, Թրամփի ու Սիի նման տեսակի հանդիպման համար դեռ շատ շուտ է, իսկ նման հանդիպմանը հավակնող Հնդկաստանը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու՝ մինչև նման կարգի համաձայնություններին մասնակցելու իրավունք վաստակելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ