ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Կրակել են Հայրիկյանի վրա

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Կրակել են Հայրիկյանի վրա
01.02.2013 | 00:59

Ակնհայտ է, որ պատվիրատուի իրական թիրախն էր ոչ այնքան Հայրիկյանը, որքան ընտրական գործընթացը: Այն է` պետք էր անել "сотрем, начнем сначала": Կարծեմ թեկնածուներից մեկի մահվան դեպքում ընտրությունները չեղյալ են համարվում և նորից են նշանակվում: Պատվիրատուն կամ երկրից ներս է, կամ երկրից դուրս: Եթե երկրից ներս է, ապա մշուշոտ վերհիշում եմ միակ տղամարդուն, ով կարող էր նման բան պատվիրել. կռահեք երեք անգամից նրա անունը: Իսկ երկրից դուրս դա կարող էր լինել միայն Կրեմլում նստած մեկ այլ "տղամարդ": Ընտրական գործընթացն ընթանում էր լիովին ռուսական ազդեցությունից դուրս, և ցանկացած լեգիտիմ արդյունք` Սերժ, թե Րաֆֆի, լինելու էր ռուսական ազդեցությանը մեծ հարված: Ես էլ հա մտածում էի` այս ոնց է, որ ռուսները սենց սուս ու փուս, ընդամենը մի քանի ցածր կալիբրի թույլ ֆիգուրներ խաղացնելով (Անդրիաս, Արամ, Արման, Վարդան), ըստ էության, կանխավ պարտված պարտիա են վարում: Բայց, ամենայն հավանականությամբ, հայ ազգի ներսի ու դրսի թշնամիները այս անգամ էլ են ձեռք-ձեռքի տված գործում, ինչպես 1999-ի հոկտեմբեր 27-ին:

Դիտվել է՝ 8302

Մեկնաբանություններ