ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Յունիգրաֆ իքսը» նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման մրցույթին

«Յունիգրաֆ իքսը» նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման մրցույթին
14.11.2014 | 17:29

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին։

«Յունիգրաֆ իքսը» 8 տարի բարեխղճորեն աշխատել է հանուն երևանցիների անվտանգության և բարեկեցության։ Մեր գործունեության, հսկայական ներդրումների, պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում էապես նվազել է թափառող կենդանիների քանակը։ Երևանում թափառող կենդանիների թվի առումով երբևէ չի եղել նման բարենպաստ, վերահսկելի իրավիճակ։
Ընդ որում, այս ամենը «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցներն իրականացրել են իրենց հասցեին կենդանասեր ներկայացող որոշ անհատների և հասարակական կազմակերպությունների կողմից մի քանի տարի անընդմեջ սպառնալիքների, սուտ տեղեկությունների ու մեզ չվերաբերող, համացանցից ներբեռնած տեսանյութերի տարածման պայմաններում։ Եթե տվյալ անձինք կամ կազմակերպությունները կարծում են, որ իրենք ավելի լավ կաշխատեն այս ոլորտում, ապա կարող են դիմել առաջիկա մրցույթին և կատարել այդ աշխատանքներն ավելի «լավ»։ Ընդ որում, կարող էին դիմել նաև նախորդ տարիների մրցույթներին, ինչը, սակայն, երբեք չեն արել։
Թափառող կենդանիների ոլորտը շատ սպեցիֆիկ է, և շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ ծանրագույն ու հետևողական աշխատանք է այն պահանջում։ Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ թափառող կենդանիների ոլորտում աշխատանքների տեմպերի նույնիսկ մի քանի օրվա դանդաղեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ մայրաքաղաքի համար, և տարիների ընթացքում ներդրած գումարներն ու միջոցները կարող են հավասարվել զրոյի։ Մանավանդ որ առջևում հունվար-փետրվար ամիսներն են, երբ թափառող կենդանիներն ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դառնում։
Մենք շնորհակալություն ենք հայտնում այս տարիների ընթացքում «Յունիգրաֆ իքսի» հետ համագործակցած բոլոր քաղաքացիներին ու կառույցներին, Երևանի քաղաքապետարանին, վարչական շրջաններին և հաջողություններ մաղթում այս բարդագույն ոլորտում իրականացնելիք աշխատանքներում։

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ