Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Ամուլսարի հանքի հետ կապված՝ վարչապետն առաջարկում է մի քանի հարցի պատասխան ստանալ

Ամուլսարի հանքի հետ կապված՝ վարչապետն առաջարկում է մի քանի հարցի պատասխան ստանալ
06.07.2018 | 18:31

Ամուլսարի հանքի շահագործման հարցով կազմակերպվել է եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» ընկերության և բնապահպանների ու հանքի շահագործման դեմ համայնքի ներկայացուցիչների միջև: Նիկոլ Փաշինյանը նախ նկատեց, որ հանքի շահագործման համար այս տարիներին ահռելի ծախս է կատարվել, ընդ որում՝ նախկին կառավարության թույլտվությամբ, և այս պահին չունեն տեղեկություն, որ ինչ-որ կարգ խախտվել է:

«Գիտեք, որ ստուգումներ են սկսվել, որոնք պետք է շարունակվեն, բայց անկախ ստուգումներից պետք է որոշումները հիմնված լինեն փաստերի վրա: Պետք է հասկանանք, որ էմոցիոնալ որոշումներն առավել ևս պետական համակարգում այդքան էլ օգտակար չեն, և հետո ունենք իրավական դեյուրե իրավիճակ, և ամեն հանգուցալուծում ունի իր պոտենցիալը: Եթե այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք, եթե ոչ մեր տեսակետից, գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող ենք բարդ իրավիճակի առաջ կանգնել»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ պետք է ստանալ երկու հարցերի պատասխան` հանքի շահագործումը ջրահավաքի ավազանի վրա նեգատիվ ազդեցություն կունենա՞, որի հնարավոր պատասխանները երկուսն են՝ նեգատիվ ազդեցություն չի ունենա կամ կունենա: Մյուս հարցը այն է, թե Ջերմուկի վրա նեգատիվ ազդեցություն կունենա որպես զբոսաշրջային կենտրոն, թե չի ունենա:


«Մենք փորձագիտական պատասխանն ի գիտություն պետք է ընդունենք և առաջ շարժվենք: Եթե նախնական փուլում լինեինք, ինձ համար երկրորդ կարծիք չէր լինի, Ջերմուկում պետք չի որևէ հանք ունենալ, բայց հիմա 80 տոկոսով գործն արվել է, իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը որոշ փակագծեր բացեց: «Ենթադրում եմ՝ բոլորդ գիտեք, այսպիսի վարկած իրականում հանքի հետ կապված կա, որ ինչ-որ մարդիկ ուզում են ստեղծել սիտուացիա, չգիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ, այս դահլիճում են, թե դուրս են, երկրում են, թե երկրի սահմաններից դուրս են, փորձում են իրավիճակ ստեղծել և ՀՀ-ին մեծ դատական գործի մեջ ներքաշել»,- ասաց նա: Բնապահպանական թևից աղմուկ բարձրացավ, Փաշինյանը հավելեց, թե չի ասում՝ կա նման բան, բայց չի էլ ասում, որ չկա նման բան: «Քննարկում ենք բոլոր վարկածները, խոսակցությունը բաց է, հիմա գծել ենք քարտեզ, որի առաջ կանգնած ենք»,- ասաց նա և հույս հայտնեց, որ ներկաները համոզված են, որ կոնկրետ ինքը որևէ այլ նպատակադրում չունի ՀՀ հավասարակշռված շահից բացի: «Գուցե իմ անձնական համակրանքն այն է, որ ամեն ծառը ավելի թանկ է, քան ցանկացած երևույթ, բայց վարչապետի դեպքում պարտավոր եմ լինել հավասարակշռված և չեմ կարող հաշվի չառնել այլ հանգամանքներ»,- ասաց նա:


Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է երկու հարցերին պատասխան ստանալու համար ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ: «Որպեսզի այս երկու հարցերի վերաբերյալ ունենանք վերջնական ու անառարկելի պատասխան»,- ասաց նա:

Դիտվել է՝ 4525

Մեկնաբանություններ