Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շան տղի ընտրություններ. մութ տեղը լո՛ւյս են տալիս, լո՛ւյս

Շան տղի ընտրություններ. մութ տեղը լո՛ւյս են տալիս, լո՛ւյս
24.10.2024 | 13:04

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ուշագրավ հայտարարություն է արել: «Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար քրիստոնյա հայերը դաժանաբար պատժվեցին ու բռնությամբ տեղահանվեցին Արցախից։ Քրիստոնյաները ամբողջ աշխարհում ապահով չեն լինի, եթե Քամալա Հարրիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Թրամփը:

Առաջին հայացքից ճշմարտությունն է ասում, բայց…

Չորս տարի առաջ այս օրերին նույն Թրամփն այնքան էր տարված իր ընտրություններով, որ գրեթե մատը մատին չտվեց՝ Արցախում արյունալի պատերազմը կանխելու համար: Այդ առումով էական չէ, թե ո՞վ վիժեցրեց հրադադարի ամերիկյան նախաձեռնությունը՝ Ալիև՞ը, թե՞ Նիկոլը: Նույնիսկ վերջնականապես անհասկանալի է՝ այդ նախաձեռնությունը վիժեցվե՞ց, թե ծնվել էր՝ մահանալու համար: Դա կիմանանք, երբ Հայաստանում լինի արդար իշխանություն:

Վերադառնանք Թրամփին: Թող չթվա, թե Թրամփը քրիստոնյաների նորահայտ Որբանոս Երկրորդ Պապն է կամ Պետրոս Անապատականը ու հիմա ամբողջ աշխարհի քրիստոնյաներին կհանի խաչակրաց արշավանքի: Մեր աչքի առաջ ցեղասպան Թուրքիան վայելում է նույն ԱՄՆ-ի և նրա բոլոր վարչակազմերի հովանավորչությունը, ՆԱՏՕ-ի անդամ է և այլն: Հենց այս օրերին Լիբանանում բազմաթիվ քրիստոնյաներ են սպանվում Ամերիկայի հովանավորյալ իսրայելցիների ռմբակոծություններից, ու ի՞նչ:

Մի հետաքրքիր նկատառում ևս. Թրամփը օգտագործում է «Արցախ» եզրույթը: Ո՞վ ինձ կասի՝ աշխարհում ընդհանրապես, իսկ Նահանգներում՝ մասնավորապես, քանի՞ հոգի գիտի՝ ի՞նչ է Արցախը, բացի հայերիցս: Ի՞նչ քարտեզ կարող են նայել՝ Արցախը գտնելու համար, ի՞նչ միջազգային իրավական փաստաթուղթ կարող են կարդալ, որտեղ սուբյեկտը կամ օբյեկտը Արցախն է: Ուրեմն, այս հայտարարությունն արվել է ընտրություններից առաջ ԱՄՆ-ի հայության ձայները շահելու համար: Նույն բանը ժամանակին արվում էր՝ շահարկելով ցեղասպանություն - եղեռն եզրույթները: Պաշտոնապես այն չի ճանաչվում որպես ցեղասպանություն, բայց «եղեռն» եզրույթով մշտապես իրենց դեմքը փրկել են ապրիլի 24-ին և ընտրությունների քարոզարշավներում:

Եվ վերջապես՝ «մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Նկատեք՝ Թրամփը ոչ թե խոսում է հայերի՝ Արցախ վերադարձի մասին, այլ ընդամենը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության: Նիկոլն ու Ալիևն էլ են խոսում այդ խաղաղությունից, մենք էլ ենք կենաց ասում խաղաղության մասին, բայց դրանով խաղաղություն չի լինում: Խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, այլապես այն վերածվում է ժամանակավոր հրադադարի, որը ցանկացած ժամանակ կարելի է կրկին բորբոքել՝ նույն Միացյալ Նահանգների այսրոպեական ինչ-որ շահը սպասարկելու համար: Հիշեցնեմ ամերիկացիների առաջարկը վրացիներին՝ դուք հիմա Ռուսաստանի դեմ կռիվը սկսեք, իհարկե, ընդամենը մի երեք օր կդիմանաք, բայց ոչինչ, հետո կանցնեք պարտիզանական պայքարի…

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4588

Մեկնաբանություններ