Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ես Նիկոլից ուժեղ եմ

Ես Նիկոլից ուժեղ եմ
14.11.2024 | 14:25

Մենք ապրում ենք մի երկրում, որի ոչբարով 50 տարեկան վարչապետը մինչև հիմա չի հասկացել, որ իջևանցին իջևանցին է, սասունիցին սասունցին է, իսկ թուրքիացին թուրք չի:

Թուրքը հայրենիք չունի, որովհետև նրա հայրենիքը իր ոչխարների այդ օրվա արոտավայրն է, թուրքի համար որտեղ արոտավայր՝ այնտեղ կաց:

Սասունցին չի ուզում դառնալ թալինցի, կոմիտասցի կամ ամերիկացի, որովհետև սասունցու հայրենիքը ոչ թե արոտավայրն է, այլ իր պապերի սասուն քարերը:

Նիկոլի տրամաբանությամբ՝ եթե վաղը Ենոքավանը կրկին կոչվի Քրդևան, ինքը հաճույքով կինքնանշվի որպես քրդևանցի, իսկ եթե Իջևանը մի օր կոչվի Քյարվանսարայ, ուրեմն իջևանցիները պետք է, ավելին՝ պարտավոր են լինել քյարվանսարայցիներ:

Նիկոլը մեզ պատրաստվում է շատ շուտով հայտարարել իր վերջին «գյուտը»՝ մենք ադրբեջանցի ենք, որովհետև ինքն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկիրը՝ իր պատկերացրած պետությունը ինքնասպանվի ու հանձնվի Ադրբեջանին:

Մենք դրանից ոչինչ չենք շահելու, ինչպես Ադրբեջանի տարածքում ապրող լեզգիները, ավարները կամ թալիշները, բայց ինքը միլիարդներ է ստանալու իր դավաճանության դիմաց ու հաճույքով իրեն կհամարի կանադացի՝ օրինակի համար:

Բայց ես Նիկոլից ուժեղ եմ, ես սուրմալեցիների ու վանեցիների ժառանգ եմ: Ես դա չեմ մոռանալու, իմ զավակները դա չեն ուրանալու:

Նույնիսկ, եթե նիկոլի կինը ինձ 40 օր ու գիշեր փորձի համոզել, որ ես ընդամենը հայաստանցի եմ, չի ստացվելու:

Իսկ դու, հարգելի´ ընթերցող, շարունակիր մնալ Իջևանում ապրող սասունցի կամ Մասիսում ապրող արցախցի: Այլապես, Նիկոլը քեզ դարձնելու է Դարաչիչակում լիժա քշող թուրքի առաջ կզած մեկը, ով, միևնույն է, չի մոռանալու, որ ինքը մշեցի է, բայց իրեն, իր Մուշեղ պապու հիշատակի առաջ, ավելի նվաստացած է զգալու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ