Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և՝ ոչ միայն

Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և՝ ոչ միայն
19.11.2024 | 19:06

Նախաբան

Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ, մշակույթ, արվեստ...), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում, մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելու՞ են:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, իր ընտանիքով հանադերձ, վաղուց ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք: Գերնպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է՝ աղետը շարունակելու և ավարտին հասցնելու համար:

Բուն թեմա

Հանրությունը զարմացել է, թե ինչու թույլ չի տրվել, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականը լավագույն կազմով մասնակցի վերոնշյալ ստուգատեսին:

Նախ նշեմ,որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային (UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է:

Պետք է պարզել, թե ո՞վ է եղել այն խելացին, ով որոշել է դիմել՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը: Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռուն գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը, և ինչքան գումար է դուրս գրվել պետբյուջեից (ունեցածս տվյալներով՝ նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները ՔՊ-ական վերնախավի հետ:

Մրցումներն արդեն սկսվում են, և ոչ մի իմաստ էլ բարձրացված աղմուկը չի ունենալու: Հեղինակն էլ հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին, որոնց անձամբ համակրում է ու ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը: Հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի ու ժամանցի մասին: Ժամանցն էլ կապահովեն աշխարհից հրավիրված տարբեր ոլորտի հյուրերը:

Հ.Գ.1. Մի քանի օրից տասը լավագույն մարզիկների և այլ ոլորտների տարին եզրափակող միջոցառումներն են լինելու: Կտեսնենք՝ քանիսն են արտահայտելու իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը, բողոքը տեղի ունեցող այլանդակությունների հանդեպ՝ բոյկոտելով դրանք:

Հ.Գ. 2. Չգիտես ինչու, թիրախավորվել են ՊՆ-ն և Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Ըստ ձեզ, մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում (թեկուզ և կոլաբորացիոնիստների), ինչ-որ Պապիկյան Սուրենի, Գիլոյան Կարենի կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 7478

Մեկնաբանություններ