Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շատախոսություն

Շատախոսություն
23.04.2025 | 00:00

Իմ առաջնորդության կարիքը էլ ավելի կզգաք այն ժամանակ, երբ շատ ավելի մոտենաք Ինձ: Այս իրողությունը անկասկած է:

Սակայն այն ժամերը, որ հատկացնում եք Ինձ, միայն նրա համար չէ, որ Ես ձեզ ճանապարհ ցույց տամ, այլ ավելի շուտ մի պատեհություն է, որ զգաք ու լինեք Իմ ներկայության մեջ: Մի՞թե ճյուղը շարունակ խնդրում է որթատունկից, որ ավիշ ուղարկի իրեն, կամ թելադրի, թե ինչ ուղղությամբ պետք է աճել: Ոչ, ավիշը գալիս է բնական եղանակով այնքան, որ ճյուղը կապված է որթատունկին:

Ես ասացի.

«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և դուք ճյուղերն եք»:

Այո, խաղողի ընտիր ողկույզները ճյուղերից են կախվում, իրենց տեսքով ու համով ուրախություն ու հաճույք պատճառելով ամենքին, սակայն ոչ մի ճյուղ չի կարող մտածել, որ ինքն է սնուցում ու կազմավորում պտուղը:

Ոչ, խաղողը պտուղն է որթատունկի, մայր տունկի:

Ճյուղի գործն իրականում այն է, որ ծառայի իբրև սնուցող, կյանքի ավիշը պտուղին հասցնող խողովակ:

Այս պատճառով է` Ինձ հետ մեկ լինելը դառնում ձեզ համար բացարձակ անհրաժեշտություն:

Մնացյալ բաները հետևում են սրան շատ բնական կերպով, իսկ Իմ ներկայության գիտակցության արդյունքը կարող է լինել միությունը Ինձ հետ:

ՈՒրիշների հետ խոսելու մեծ ցանկություն մի ունեցեք, հսկեք ձեզ վրա, որ շատախոսությամբ չզբաղվեք:

Աղոթքով խնդրեք, որ այլոց հետ խոսելու կարիքը բացարձակ անհրաժեշտություն լինի, իսկ ձեր կողմից իրենց տրվող առաջնորդությունը` շատ պարզ ու հստակ: Շատ հաճախ Իմ Հոգին հեռանում է մարդկանցից հենց խոսելու պատճառով. խոսքեր, խոսքեր, անվերջ շարունակվող խոսքեր:

Շատերն են Ինձ Տե՜ր, Տե՜ր անվանում, բայց Իմ խոսքերը չեն կատարում:

Նշանակում է` մի քաջալերեք շատ խոսելը:

Գորշերն ապրում և արդյունավորվելով, իրենց պտուղն են թողնում դարերի մեջ, իսկ բառերը կորչում են զուր:

Ինչպես Պողոսն է ասում.

«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ` ծնծղանների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհք ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, բայց սեր չունենամ, ոչինչ եմ»:

Հիշեք, որ շատ քիչ դեպքում է, որ Ես բառերով եմ խոսում մարդու սրտի հետ:

Մարդիկ Ինձ տեսնում են Իմ գործերի մեջ, որ կատարվում են ձեր միջոցով, և իրենց հանդիպումը Ինձ հետ կատարվում է` սիրո և իրենց անձնուրացության մթնոլորտի մեջ: ՈՒստի քիչ ապավինեք բառերին:

Միշտ հիշիր, որ խոսքը զգայարաններից է դուրս գալիս, ուրեմն դու նրան քո ծառան դարձրու և ոչ թե` տերը:

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ