Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ձեր պատճառով իմ Անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ»

«Ձեր պատճառով իմ Անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ»
04.05.2025 | 22:00

1. «Հո դու հավատացյալ չես, որ փակ ես հագնվում աղջիկ ջան։ Սիրուն մարմին ունես՝ տեսքդ տեղը, բոյդ տեղը, ոտքերդ ուղիղ, մազերդ երկար, և այլն (ամոթ է, որ գրեմ)»...

2. «Ես հո սուրբ չեմ, որ ոտքերս փակած ման գամ։ Բա Աստծուց տրված գեղեցկություն է, ես խի՞ պիտի ամաչեմ»...

Կամ էլ.

3. «Մենք էս աշխարում ենք ապրում ու պիտի համապատասխանենք էս աշխարհի նորմերին։ Ես կարամ լավ էլ ի ցույց դնեմ իմ գեղեցկությունը ու մնամ քրիստոնյա։ Աստված սրտին է նայում, այլ ոչ թե տեսքին։ Չեն ուզում, թող չնայեն»։

4. «Այ տղա ջան, գնա ֆռֆռա քո համար, աղջիկ կպցրու, ուրախացի ու կյանքդ վայելի։ Էսա ամուսնացար էլ չես կարենալու ոչ մի բան անես։ Քանի ԿՆԻԿ չունես ու փող կա՝ ֆռֆռա»։

Պատասխան.

1-ի և 4-ի.

Սիրելի ծնողներ, դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում։

Բոլոր այն ծնողները, ովքեր իրենց աղջիկներին սովորեցնում են, որ պիտի իրենց ցուցադրեն ու մատուցեն՝ թող իմանան, որ Աստուծո առաջ պատասխան են տալու իրենց աղջիկների վարքի համար։

Որտե՞ղ եք կարդացել կամ ո՞վ է ձեզ սովորեցրել, որ քրիստոնյան պիտի իրեն ցուցադրի կամ էլ գայթակղություն տարածի։

Սիրելի հայրեր.

Չխաբվե՛ք, շնացողները Աստուծո Արքայություն չեն մտնելու։

Իսկ շնության դրդողը ավելի խիստ է դատվելու։

Ամոթ ու երկյուղ ունեցեք, հետո կրակների մեջ եք պարելու ձեր որդիների հետ։

2-ի 3-ի.

Այ որ Տիրոջ դեմ կանգնեք՝ հենց այդպես էլ կասեք։

Կասեք՝ «Ես հո սուրբ չէի, որ բարեմասնություններս չցուցադրեի»։

Եվ բոլորդ միասին կլսեք այս սոսկալի բառերը.

«Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ

պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար»» (Մատթ. 25:41):

«Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու Արքայությունը չե՛ն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու Արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա. Կորնթ. 6:9-10):

«Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18:7)։

Սթափվե՛ք և քրիստոնյային վայել կյանքո՛վ ապրեք։

Ո՛չ ոք չի կարող այս ամենը արդարացնել։

Իսկ եթե չեք ընդունում այս ամենը, ուրեմն՝ մի՛ ասեք, որ դուք քրիստոնյա եք, քանզի ձեր նման «քրիստոնյաների» պատճառով Աստուծո Սուրբ Անունն է հայհոյվում.

Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ Անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ»

(Եսայի, 52:5)։

Հովհաննես դպիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ