ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Ցանկացած գաղափարախոսական միջոց գոյապայքարի զինատեսակներից մեկն է

Ցանկացած գաղափարախոսական միջոց գոյապայքարի զինատեսակներից մեկն է
11.11.2024 | 10:38

Միաբևեռ աշխարհակարգից երկբևեռին կամ բազմաբևեռին անցում կատարելիս և դրա հետ կապված համապատասխան որակական ու քանակական կանխատեսումներ կատարելիս պետք է ելնել աքսիոմատիկ բնույթ ունեցող հուսալի պնդումներից, որոնք բխում են մարդու, մարդկային խմբերի ու հասարակությունների հազարամյա կենսաբանական ու սոցիալական կյանքի փորձից։

Այդ փորձը միարժեքորեն ասում է, որ անվերջ քանակությամբ պատերազմներն ու գոյապայքարի մյուս ձևերի միակ նպատակը եղել է կյանքի համար անհրաժեշտ բարիքներին առավելագույնս տիրանալը՝ իշխանության հասնելու, թշնամուն հաղթելու, հարստություն կամ ունեցվածք կուտակելու տեսքերով։

Այն թյուր պնդումը, որ գոյաբանական պայքարում գաղափարախոսական մոտիվացիան ևս ունի հիմնարար նշանակություն, և որը, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, սոցիալիստական ու կապիտալիստական լագերների միջև մշտական լարվածության հիմնական պատճառներից մեկն էր համարվում, հիմնովին հերքվեց հետագա պատմության ընթացքով։

Դրանից բացի, մարդկությունը, մինչև գաղափարախոսությունների մասին պատկերացում ունենալը, հազարավոր տարիներ գոյության պայքարի մեջ է եղել ավելի ուժեղ ու ազդեցիկ լինելու և ավելի շատ բարիքների տիրանալու համար միայն։

Նաև այն թյուր կարծիքը, թե խաչակրաց արշավանքները և բազմաթիվ այլ կրոնական կոչված պատերազմները ևս գաղափարական բնույթի են եղել, հերքվում է բազմաթիվ փաստերով, երբ, ասենք, հենց նույն խաչակրաց արշավանքների ժամանակ մուսուլմաններն ու քրիստոնյաները բազմիցս միավորել են իրենց ուժերը ընդհանուր թշնամուն հաղթելու ու նրա հարստություններին ու բարիքներին տիրանալու համար։

Այսինքն, հազարավոր պատմական փաստեր բերում են այն եզրակացությանը, որ գոյապայքարի հիմնարար բնույթի մոտիվացիաների ցուցակում գաղափարախոսական մոտիվացիաներ չկան, և ցանկացած գաղափարախոսական միջոց պարզապես գոյապայքարի զինատեսակներից մեկն է ու հնարավոր է, որ շատ զորավոր միջոց։

Ժամանակին, ռուսական հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի ընթացքում, բոլշևիկյան քարոզչությունը ժողովրդին ու բանակին մոտիվացնելու համար պնդում էր, որ գործարանը բանվորներինն է լինելու, իսկ հողը՝ գյուղացիներինը, ու լռելյայն ենթադրվում էր, որ դրանց արդյունքն էլ է ժողովրդինը լինելու։

Մեր օրերում էլ քիչ չեն այն փսևդոգաղափարական պնդումները, թե նախկիններից իրենց թալանածը խլելու ենք և բաժանենք ժողովրդին, ու վերջինս էլ մոտիվացվում է դրանով քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ։

Իզուր չեն ասել, որ եթե Աստված ուզում է մեկին պատժել, ապա նրա գլխից խելքը առնում է, իսկ ժողովրդի մակարդակով այդ նույն բանն անելը կատարվում է կրթական համակարգը հիմքից քանդելով և բավարար համարելով գրագիտության տարրական մակարդակը։

Էլ ի՞նչ գիտություն, ի՞նչ ժամանակակից տեխնոլոգիաներ, ի՞նչ մրցունակություն, ի՞նչ ակադեմիական քաղաք, փոխարենը՝ մարշ դեպի քարանձավ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ