ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Միջազգային ձեռներեցները կներկայացնեն իրենց փորձը

Միջազգային ձեռներեցները կներկայացնեն իրենց փորձը
28.05.2015 | 17:59

Մայիսի 29-ին տեղի կունենա տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված մեկօրյա սեմինար, որը կվարեն ԱՄՆ-ից ու Եվրոպայից հրավիրված միջազգային ձեռներեցներ Վալտո Լոիկանեն և Ռեյ Ջոնսոնը:

Սեմինարի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝ տեխնոլոգիական ձեռներեցության հիմնական ուղղվածությունները, սկսնակ թիմ (արդյունավետ սկսնակ թիմի կառուցվածքը, աշխատանք ստանալու արվեստը), սկզբնական շրջանի համար ֆինանսավորում ապահովելը և այլն:

Սեմինարի կազմակերպիչն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի հետ համատեղ:

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ