ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ռուսաստանը 2 նոր միջուկային ռեակտոր կկառուցի Իրանում

Ռուսաստանը 2 նոր միջուկային ռեակտոր կկառուցի Իրանում
23.12.2015 | 12:15

ՌԴ-ն Իրանում կսկսի երկու նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ հայտնում է France Presse-ը: Ըստ Իրանի միջուկային էներգիայի գործակալության հաղորդագրության՝ շինարարությունը սկսվելու է հաջորդ շաբաթ:
Մեկ տարի առաջ Մոսկվան ու Թեհրանը պայմանագիր էին ստորագրել, որի համաձայն՝ Իրանի հարավում գործող Բուշերի ատոմակայանում երկու ռեակտոր պետք է կառուցվեր: Բուշերի ատոմակայանը ևս կառուցել է Ռուսաստանը: Իրանում մտադիր են առաջիկայում 20 նոր միջուկային ռեակտոր կառուցել:

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ