«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Նիկոլ Փաշինյան. Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի աջակցությունը

Նիկոլ Փաշինյան. Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի աջակցությունը
09.12.2020 | 20:46

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերթով հիշեցրեց, թե ովքեր են պահանջում իր հրաժարականը։

«Ես էլի պետք է հղում անեմ ժողովրդին, որովհետև շատ կարևոր է ընդգծել մի հանգամանք՝ իսկ ինչու դուք, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ ինչու այդ քաղաքական ուժերն ու էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա ասաց, թե ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն։
«Ինչու՞, որովհետև առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան ԱԺ-ում, որը չունի նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի, հետևաբար, այս պայմաններում եթե տեղի ունենա փոփոխություն ու նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու ու ո՞ւմ է պատկանելու իշխանությունը, իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերելու ու այդ կարգավիճակին են հասցրել», - ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, թե այն մի տարվա ընթացքում, որի մասին ասվում է՝ վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը վերադարձվի ընտրակեղծարարության փուլ։ «Էդ մարդկանց, ըստ էության, 100 տոկոսը, ովքեր հրաժարական են պահանջում, էն մարդիկ են, ովքեր 2018-ի հունիսին արդեն հրաժարական էին պահանջում, նրանց մի մասը ներքուստ էր պահանջում, մի մասը՝ հրապարակային, հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի», - ասաց վարչապետը։


Մարուքյանն արձագանքեց՝ ընտրություններ այս պահին դժվար է կազմակերպել, որովհետև կան բազմաթիվ զինված խմբեր, այդ թվում՝ վարչապետի կողմնակից զինված խմբեր։ «Այդ զինված խմբերը մինչև չզինաթափվեն, այո, ընտրություններ չի կարելի անել, զինաթափեք այսօր ու վաղը արեք ընտրություններ», - ասաց Մարուքյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ իրենք զինված կողմնակից չունեն, բայց զինված խմբերը կզինաթափվեն ու զինաթափվում են։ Վարչապետը հայտարարեց, թե իրենք կազմակերպել ու ի վիճակի են կազմակերպել ազատ ընտրություններ։

Դիտվել է՝ 4720

Մեկնաբանություններ