-
11.12.2020|
01:09
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ բանակով տարավ պարտության։
-
03.12.2020|
23:42
Ասել եմ առաջին օրից, պատրաստ եմ կրկնելու ամեն օր. անձամբ ինձ համար սա արժանապատվության հարց է։ Մեզ բոլորիս առաջին հերթին զրկել են արժանապատվությունից և բարոյապես հավասարացրել հողին։ Մեր սրբություններն են հանձնվել թշնամուն՝ դավաճանությամբ, ամբարտավանությամբ, անկարողությամբ։
-
26.11.2020|
23:59
ՈՒ՞մ շուրջը համախմբվենք, Նիկոլ Փաշինյանի՞։ Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, որ իր շուրջը համախմբվենք։ Թող ասեն մի բան, որով առաջընթաց քայլ ենք կատարել, գնանք համախմբվենք։
-
20.11.2020|
00:03
Զանգում է նախարարը, թե՝ շտապ ներկայացի նախարարություն, վարչապետն է ուզում, գնում եմ այնտեղ, խորհրդակցություն է գնում այնտեղ, չեն թույլատրում ներս մտնել, ես էլ գիտեմ, թե ինչ-որ հարց են ուզում ճշտեն, դրա համար են կանչել։
-
17.11.2020|
00:02
Դու` ծախու հոգի, քծնության մերան,
Գոռոզ անհարկի ու մեծաբերան։
Դու` բութ ու տգետ, խորամանկ սակայն,
Դու` կործանիչ ձեռք ու լեզվի կապանք։
-
13.11.2020|
00:29
Նիկոլի՜կ, դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին.. մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, Դրախտավայր Արցախ աշխարհը հանձնես թուրքերին.. Դու ո՞վ ես.. Աստված քեզ դատավոր:
-
06.11.2020|
09:56
Ներկա պահին տեղի է ունենում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ի դեպ, խոսքը ծայրահեղականորեն տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադականության գաղափարախոսություն են դավանում:
-
30.10.2020|
00:08
Գուրգեն Եղիազարյանի մահվան լուրին վերաբերող որոշ կեղտոտ արձագանքներից հետո խիստ կասկածում եմ, որ մենք առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը։
Հայրենակցի մահվան լուրով ուրախացողները ո՛չ հայ են, ո՛չ քրիստոնյա, ո՛չ մարդ։ Լավն այն է, որ այդ երկոտանի կենդանիները ագրեսիվ փոքրամասնություն են կազմում, բայց վատն այն է, որ դրանք են այսօր մթնոլորտ ձևավորում ու երկիր ղեկավարում։
-
23.10.2020|
00:37
Ինչպե՞ս կարող է տեռորիստ ստահակը կռվել հայ զինվորի դեմ, որի պապերն են գեներալներ Լոռիս-Մելիքովը, Մադաթովը, մարշալներ Բաղրամյանը, Խամփերյանցը, Բաբաջանյանը, ծովակալ Իսակովը։
-
23.10.2020|
00:35
Էրդողանի խաղը մեծ արյունահեղությամբ է ավարտվելու։ Այո՛, նա կպաշտպանի Ադրբեջանի շահերը և կկռվի մինչև վերջին ադրբեջանցին։ Հետո Ադրբեջանը այլևս գոյություն չի ունենա։ Իսկ Ալիևի հետ ի՞նչ կլինի։ Ասեմ։
|