Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Բանկային սեր՝ թոշակառուների հաշվին

Բանկային սեր՝ թոշակառուների հաշվին
11.11.2025 | 12:45

Մի երկու օր առաջ վարչախմբի ղեկավարը փրփրած իրեն տափով էր տալիս և պահանջում, որ երկու շաբաթվա ընթացքում թոշակները բացառապես և միայն քարտերով վճարեն։

Ինչու՞։

Բացատրեմ։

Հիմա մոտ մի քանի տասնյակ հազար թոշակառու թոշակը դեռ ստանում է կանխիկ՝ «Հայփոստի» բաժանմունքներով։ Ստացվող թոշակը մնում է մի երկու երեք օր «Հայփոստում», որը չի կարող դա վարկ տալ։ Իսկ եթե այդ փողը լինի բանկերում, բանկն այն կարող է որպես ռեսուրս օգտագործել, կարող է overdraft որպես օգտագործել։ Այսինքն վարչախմբի ղեկավարը աղաղակում էր, սպառնում, որպեսզի բանկերին հավելյալ եկամուտներ ստեղծի նաև ի հաշիվ թոշակառուների ժամանակավոր ազատ միջոցների օգնությամբ։

Եվ դա արվում է բանկերի համար, որոնք այս տարի արդեն 900 մլն ԱՄՆ. դոլար են քերել ՀՀ քաղաքացիներից։

Այս իշխանությանը պետք է պարտադրենք որպեսզի հիսուն տոկոսով բարձրացնի կենսաթոշակները։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ