ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Աստվա՞ծ, թե՞ մամոնա

Աստվա՞ծ, թե՞ մամոնա
09.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 10
Պետք է պատրաստվենք աշխարհաթող լինելու: Քո ուզածը ամբողջական ու կատարյալ բավարարո՞ւմն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից: Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե’ Աստծուն, և թե’ մամոնային. իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և’ Աստծուց, և’ մամոնայից:
Եթե Ինձ համար է արվում աշխատանքը, ապա անշուշտ կվարձատրվես, բայց եթեմիաժամանակ դառնում ես աշխարհին ու մարդկանց, նրանցից փոխհատուցում պահանջելով` այս արդեն ճիշտ չէ: Երբեք մի ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություներ: Ինձ մոտ է Պատասխանը. Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը:
Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ