Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.09.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Քո լույսը դարձյալ ճառագում է աշխարհում, իսկ ես կանգնած եմ այս նոր օրվա շեմին` աղերսող հոգով։
Օգնիր ինձ այս օրը սկսել Քո անունով,
օրվա մեջ քայլել Քո խրատներով
ևավարտել այն՝ գոհության խոսքերով։
Ո՜վ Հիսուս,
մոտեցիր ինձ, ինչպես մոտեցար սրտաբեկներին, հիվանդներին ու մեղավորներին։
Հպվի՛ր այն տեղերին, որտեղ ես չեմ կարող դիպչել։
Եթե հանդիպեմ տխրության՝ տուր մխիթարություն,
եթե հանդիպեմ ուրախության՝ հիշեցրու գոհանալ։
Աստվա՛ծ իմ,
դու իմ հոգու ամենախորունկ թաքստոցները գիտես։
Այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող հասնել,
Դու արդեն ներկա ես։
Եվ ես վստահում եմ Քեզ,
ամբողջությամբ Քեզ,
որ այսօր նույնպես պահես ինձ ու առաջնորդես դեպի լույս,
որովհետև Դու ես ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։
Ամեն։
Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ