ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Այս ամենը մեր գրպանի հաշվին է

Այս ամենը մեր գրպանի հաշվին է
22.09.2025 | 16:56

Ի՞նչ եք կարծում. որտե՞ղ են գտնվում այս «ավտոմեքենաները»: Սոմալիի անապատներու՞մ, Զիմբաբվեի ջունգլիներու՞մ, թե՞ Մեքսիկայի ավտոմեքենաների գերեզմանոցում: Իսկ միգուցե նրանք Նովոռոսիյսկի մետաղի ջարդոնի հավաքման կետու՞մ են: Ոչ, «ավտոմեքենաները» գտնվում են Հարկադիր կատարումնապահովող ծառայությունում և վաճառվում են վերջինիս կողմից անցկացվող աճուրդում:

Իսկ ի՞նչ եք կարծում. որքա՞ն է «ավտոմեքենաների» մեկնարկային արժեքը: Բռնվեք: «Ավտոմեքենաների» միջին մեկնարկային արժեքը կազմում է շուրջ 1700-2000 ԱՄՆ դոլար: Ամենայն հավանականությամբ, «ավտոմեքենաները» չեն վաճառվում: Հետո` չգիտեմ:

Լավ, մեզ ի՞նչ: Ասեմ. այս ամենը մեր գրպանի հաշվին է: Փորձեմ բացատրել:

Ուրեմն, Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանները, որոնք մեր վճարած հարկերից բարձր աշխատավարձ և պարգևավճարներ են ստանում, պարտապաններից գանձում են այս ջարդոնը և սա իրենց աշխատանքի արդյունք են ներկայացնում: Ընդ որում, Հարկադիրի պայմանական կոնջորյանարմաններն այս ջարդոններն անգամ փորձաքննության են ենթարկում: Այսինքն, փորձագետ են հրավիրում, որին գումար են փոխանցում և, որը «գնահատում է» այս ջարդոնը:

Պարզ տրամաբանությամբ, եթե պարտապանը շահախարդախ է, իսկ Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանը վերջինիս նկատմամբ «բարյացկամ» է, ապա գումարի փոխարեն Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանը պարտապանի մոտ «կհայտնաբերի» և նրանից կգանձի ՄԻԱՅՆ այս ջարդոնը: Շահախարդախը գոհ կմնա և ապագա շահախարդախությունների «մարման» համար նոր ջարդոններ կփնտրի, Հարկադիրի պայմանական կոնջորյանարմանն ու ջարդոնի «փորձագետը» բարձր աշխատավարձ և պարգևավճար կստանան: Եվ այդ ամենը հարկատուների հաշվին:

Ինչպես ասում էր Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանը «հարկատուները հերոս են»: Եվ, ուրեմն, եկեք խմենք ջարդոնի, կներեք, հերոս հարկատուների կենացը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ