Սպառողական ինֆորմացիայի վրա դատողություններ ու վերլուծություններ անող շատ պարզամիտ կվազի տեսաբաններ կարծում են, թե քաղաքագիտական տարբեր կոնցեպցիաներ մոդելավորող հայտնիներն իրապես հավատում են այն ամենին, ինչ հրամցնում են մեզ:
Նրանք չափազանց տեղեկացված են ու խելացի, որպեսզի բացահայտեն, թե ինչ եղավ, ինչու եղավ և ինչ է լինելու:
Մի փոքր ծանոթ լինելով պատմության քաղաքական զարգացումների ընթացքին, վստահաբար ասում եմ՝ ինչ ասել են աշխարհի տիրակալները և հզոր քաղաքական գործիչները իրական շարժառիթների և պատճառների հետ որևէ աղերս չունի:
Ինչու՞ են ներկայիս գործիչները խոսելիս կարկամում, որովհետև ճշմարտությունը բացահայտելը մահացու է, իսկ համոզիչ խաբելու համար անհրաժեշտ խելք ու փորձառություն ոչ բոլորն ունեն:
Անլուրջ է կարծել, թե պետությունները կառուցվում կամ քանդվում են, հեղաշրջումները կատարվում են ուղեցույց ձեռնարկների միջոցով:
Դուք կարդացել եք Բժեզինսկի, Շարպ, Ֆուկույամա, Օվերտոն, իսկ եթե ես էլ եմ կարդացե՞լ, ուրեմն, իմանալով ձեր քայլերի հաջորդականությունը, ես այն կչեզոքացնեմ: Տեսնու՞մ եք, ամեն ինչ շատ ավելի բարդ է ու լուրջ, քան կարծում եք:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ