Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.07.2013 | 23:27

Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։ Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները` մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորհում են անիրավություն։ Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարտության իրավունքը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, հղանում են ցավեր և ծնում անօրենություն։


Եսայու Մարգարեությունը 59.1-4

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ