ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ե՞րբ պիտի գա օրը, որ չքվես մեր երկրի ղեկից

Ե՞րբ պիտի գա օրը, որ չքվես մեր երկրի ղեկից
09.05.2025 | 21:08

Տեսնես՝ ո՞վ էր խնդրել, որ քեզ հրավիրեն այդ շքերթին, ու ի՞նչ գնով էիր հասել էնտեղ, քանի որ քեզ այլևս ոչ մի երկրի արժանապատիվ ղեկավար չի ուզում տեսնել իր պետական հյուրասրահներում: Իզգոյ ես դարձել նույնիսկ նրանց համար, ում պատվերը կատարել ես՝ դավաճանելով հանրապետությանը: Այնքան ես նվաստացել, որ դեմքդ ու կեցվածքդ են արդեն մատնում քեզ ու ճչում են՝ ես հայրենիքի դավաճան եմ:

Թշվառ, ճղճիմ հայրենավաճառ… Ե՞րբ պիտի գա օրը, որ չքվես մեր երկրի ղեկից, ու մենք կարողանանք շունչ քաշել՝ տարիներով շնչահեղձ լինելուց հետո:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ