Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Հայ ենք, է՜

Հայ ենք, է՜
25.09.2025 | 19:12

Որևէ գիտական կամ թեկուզ պատմագրական գիրք երբևէ չկարդացած մարդիկ կան, ովքեր հայի կամ Հայաստանի մասին (հոդված, տեսանյութ, երգ, քարտեզ, մասունքներ և այլն) ինչ-որ մի կարճ (պարտադիր՝ կարճ) նյութ են «հայտնաբերում» ու սկսում տարածել, ուղարկել սրան-նրան՝ դրանով փորձելով ցույց տալ իրենց հայ լինելը, թե տեսեք-տեսեք՝ մենք (ես) էլ ենք հայ, հլա մի տեսեք՝ ովքեր ենք եղել, ինչեր ենք արել… Հլա մի տեսեք՝ էս ի՜նչ հայտնի մարդիկ են աշխարհում եղել, էս ինչեր են ստեղծել, էս ինչե՜ր են արել։ Հայ են, է՜։

Իրականում այս տիպի մարդիկ զուրկ են աշխարհը բաց աչքերով տեսնելու, քննելու և վերլուծելու ընդունակությունից, իրենց կողքին գտնվող մեծ ու կարևոր մարդկանց գնահատելուց։

Սրանք շատ են, շատ-շատ։

Սնափառություն, մեծամտություն և դատարկություն։

Այս նույն մարդը չի կարողանում տեսնել և զգալ իր կողքին, իր հետ կատարվողը։

Բայց նա հպարտ է՝ ինքը հայ է...

Եթե նրան հարցնես՝ ինչպե՞ս կարող ես բնութագրել հային, իրական հային, բերանը բաց ու խուփ կանի ցամաք նետած ձկան պես։

Նա կարող է աղբը նետել որտեղ պատահի, նա կարող է ծառ չորացնել, նա կարող է թքած ունենալ ուրիշի անհաջողության վրա, նա սիրում է քննադատել բոլորին՝ հենց այնպես, նա սիրում է լսել վատ լուրեր, սնվում դրանցով...

Բայց նա հայ է, առաջին քրիստոնյան, մարդկության առաջին օրրանի դեմք։

Նա ամեն ինչ գիտե, նա կարող է ոտանավոր գրել առանց գիրք կարդալու, նա խուճապ առաջացնելու վարպետ է և խուճապի ու բանսարկության արդյունքն իր ուզածով տեսնելուց արբում է, հրճվում։

Սակայն նա հայ է՝ երջանիկ իր տգիտության և «ամենագետության» մեջ։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ