Զարմանալիորեն դեռևս մեզանում նկատվում են միամիտներ, որոնք կարծում են, թե իշխանությունը ձախողված քաղաքականություն է վարում, ինչ-որ լոլոներ են կարդում, «այսպես պետք է անել, այնպես պետք է անել», «գիտահետազոտական-միտահետազոտական» իբրև «կառուցողական»խրատ ու մտքեր արտահայտում:
Ոչ մի ձախողում էլ չկա, տիկնայք և պարոնայք, իրենք լծված են Հայաստանը քանդելու, հային արժեզրկելու, ազգային դիմագիծը ոչնչնացնելու գործին և անթերի առաջ են շարժվում: Ոչ մի այլ գործառույթ չունեն սրանք, բացառապես կատարում են իրենց վրա դրված առաջադրանքը ուղղակի ԻԴԵԱԼԱԿԱՆ:
Թե բա՝ պատերազմ…
Թուրքերի ինչի՞ն է պետք դա (սրա մասին գրել եմ վաղուց):
Թուրքերին, օրինակ, բավարար է նիկոլական «բլոգերներին», «լրագրողներին» մի թեթև ֆինանսավորել, իրենք հայ ժողովրդի հետ կանեն այն, ինչը թուրքերի անմիջական քարոզչությամբ հնարավոր չէր, կանեն դա թուրքերի փոխարեն ու մեծ հաճույքով:
Սա է հենց պատերազմը:
Գևորգ Կարապետյան