Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ճշմարտությունն ասելը հազվադեպ է հարմարավետ

Ճշմարտությունն ասելը հազվադեպ է հարմարավետ
09.08.2025 | 17:17

Սյունիքի «միջանցքի» շուրջ երեկվա փաստաթղթային պայմանավորվածությունները սպասելիորեն առաջացրել են էյֆորիկ տրամադրություններ և ձեռքբերումների ուռճացված գովազդ՝ հատկապես այն շրջանակներում, որոնք առաջնորդվում են սիտուացիոն մտածողությամբ կամ իշխանական քարոզչության տրամաբանությամբ։ Այս մթնոլորտը լիովին բացատրելի է՝ հաշվի առնելով մոտակա քաղաքական դիրքավորումների նպատակները։

Այնուամենայնիվ, ազգայինն ու պետականությունը խորությամբ գնահատող հանրույթը, որը կանխատեսում է մեր երկրի համար երկարաժամկետ վտանգներ, այդ թվում՝ տարածքային կորստի և «կիպրոսացման» իրական սցենարը, հաճախ հայտնվում է մարգինալացման իրավիճակում։ Բնականաբար, այս խմբի մտահոգությունները պատշաճ արձագանք չեն գտնում, քանի որ հասարակության ներսում գերակայում է «խաղաղության պատրանքով» ապրելը։ Արդյունքում պարտության ընդունումն ու դրանից դասեր քաղելը մերժվում են՝ վերածվելով լռության և խուսափողականության քաղաքականության։

Վերջիվերջո, երբ պետականության կորստի վտանգը արձանագրող գործիչները բարձրաձայնում են իրենց ահազանգը, նրանք ոչ միայն մերժվում են, այլև հաճախ դառնում են հասարակական պարսավանքի թիրախ՝ «դժբախտ կանխատեսումներ» անողների պիտակով։ Այս պայմաններում ցավալի է տեսնել, որ մենք, որպես ժողովուրդ, հաճախ ապավինում ենք հաճելի թմբիրին՝ չանդրադառնալով խորքային ու վտանգավոր գործընթացներին։

Այդ գործիչները իրականության ծանրությունից են մտահոգվում և պատրաստ են ասել ճշմարտությունը՝ անկախ հանրային արձագանքից, շարունակում են այդ մենակյացի ուղին հանուն մեր ժողովրդի ապագայի։ Ակնհայտորեն, ճշմարտությունն ասելը հազվադեպ է հարմարավետ։ Սիրելի ժողովուրդ, մենք ընտրում ենք այդ ճանապարհը՝ անգամ քարկոծվելու գնով, որպեսզի քո ապրելու հնարավորությունը չկորչի, թեկուզ հաճախ թվում է, թե կամքն ինքնին հասել է սպառման եզրին։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ