Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Յո՞ երթաս...»

«Յո՞ երթաս...»
18.10.2025 | 13:20

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վտանգի տակ է, վտանգի տակ է եկեղեցու նվիրապետական կարգը, վտանգի տակ են վեհափառն ու հոգևոր դասը։

Վտանգի լրջությունը չեն գիտակցում հենց եկեղեցու ներսում գտնվող շատ հոգևորականներ, ովքեր տուրք տալով բազում խարդավանքների, սեփական «ես»-ը շոյելու, ակամա թե՛ անգործությունից, թե՛ դիտմամբ վնաս հասցնելով, դառնում են նեռի կամակատար։ Բոլորին դա պետք է արդեն իսկ պարզ լիներ Բագրատ և Միքայել սրբազանների կալանավորմամբ։

Բայց ավա՜ղ, լռեցի՛ք մեկի դեպքում, բավարարվեցիք լոկ հայտարարություններով՝ մյուսի դեպքում։

Դրա համար էլ կալանավորվեցին Մկրտիչ սրբազանն ու քահանաներ։

Շարունակում եք այսօր նույնը։ Այնինչ՝ երեկ, Անթիլիասի բանագնացն արդեն կառավարությունում էր։

Ես՝ երկար ժամանակ լինելով ներսում, վստահ եմ, որ գերազանց գիտակցում եք Շահան արքեպիսկոպոսի՝ «ընծաներով մուտքը» կառավարություն, հստակ գիտակցում եք, որ Արամ կաթողիկոսի «դատապարտումը» լոկ խոսքեր են։

Հստակ գիտակցում եք Արամ կաթողիկոսի՝ Հայաստան չգալը, և իր կաթողիկոս եղբոր կողքին ֆիզիկապես սատար չկանգնելը (ՈՒ՞ր է Արամ, քո եղբայրը)։

Բայց նրանք չգիտեն, որ նեռը երբեք՝ ոչ մեկի հետ, ոչ մի պայմանավորվածություն չի պահում, Շահան արքեպիսկոպոսին ժպիտով ընդունելն էլ՝ շահելու և իր նենգ դավերի մեջ օգտագործելու համար էր։ Բայց չէ՜է՜է՜է՜ դուք շարունակում եք լռել։

Այս օրերին՝ զանազան հանդիպումներ և շքանշանի հանձնման արարողություններ կազմակերպելու փոխարեն, պիտի համախմբեք սփյուռքը և Հայաստանը, կապեր հաստատեք տարբեր ականավոր և ազդեցիկ հայորդիների հետ, ասենք ինչ եմ ասում, դուք ինձնից լավ գիտեք։

Իսկ դուք, չէ՛, դուք սպասեք որ գան Վեհին տանեն վեհարանից։

Բագրատ, Միքայել, Մկրտիչ «նախածաղիկները» ձեզ օրինակ չդարձան։

Մարդիկ գործողություն են ակնկալում, հոգնել են տեքստերից։

Վեհափառ տեր, Ես կարգալույծ եմ, բայց մնացել և մնում եմ Մայր Աթոռի խոնարհ զավակը։

Խոսե՛ք, քաջալերե՛ք ժողովրդին, Ձե՛ր զավակներին, նրանք ոչ թե տեքստի այլ Ձեր անմիջական խոսքի կարիքն ունեն, շփվեք Ձեր զավակների հետ, Աստվածաշնչյան վերջին օրերն են, ձեր զավակները հոգնել են Մայր Աթոռի տեղեկատվականի տեքստերը տարածելուց։

Որդիական խոնարհությամբ՝

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ