«Մոլորակի էկոհամակարգը վտանգի տակ է։ Մթնոլորտային արտանետումների, ինչպես նաև եղանակային գլոբալ տաքացման տեմպերը մտահոգվելու տեղիք են տալիս: Այս ամենի հետևանքով օվկիանոսային էկոհամակարգերը կվերանան ընթացիկ տասնամյակում, իսկ 2040-ին աղետն ամբողջ երկրագնդի վրա կատարծվի»,- այս մասին գրում է Nature պարբերականը:
Ամսագրում տեղ գտած հոդվածը հրապարկվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի գիտնականների առաջ քաշած թեզերի հիման վրա: Ըստ այդ թվերի՝ եթե արտանետումների ներկայիս քանակը շարունակվի, ապա այն կարող է պատճառ լինել ավելի քան 30 տեսակի թռչնի ու ձկների 73 տոկոսի վերացման համար:
Ավելին՝ ըստ նույն հետազոտության՝ գլոբալ տաքացման հետևանքով կվերանա կենդանական աշխարհի 15 տոկոսը:
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |