Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՆԱՍԱ-ն Լուսին տիեզերագնացներ կուղարկի

ՆԱՍԱ-ն Լուսին տիեզերագնացներ կուղարկի
16.06.2019 | 18:15

Ամերիկացի տիեզերագնացները մինչև 2024 թ-ը, հնարավոր է, Լուսին թռչեն: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Նախատեսում ենք առաջիկա տարիներին կազմակերպել ու իրականացնել երկու տիեզերագնացներին Լուսին ուղարկելու հավակնոտ ծրագիրը: Երկու տիեզերագնաց կլինեն՝ մի տղամարդ ու մի կին: Ի դեպ, կնոջ ներկայությունը Լուսնի վրա առաջինը կլինի պատմության մեջ: Լուսնի վրա ներկայություն հաստատելու համար անհրաժեշտ կլինի 20-30 միլիարդ դոլար: Այսինքն՝ գործակալությանը փոխանցվող գումարը տարեկան միջինը պետք է ավելանա 4-6 միլիարդ դոլարով»,- CNN-ի հետ զրույցում ասել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը:

Նշենք, որ ՆԱՍԱ-ն առաջին անգամ է ներկայացնում դեպի Լուսին ծրագրի համար անհրաժեշտ ծախսերի թիվը:

Ծրագիրը ստացել է հունական դիցաբանության Լուսնի աստվածու՝ Արտեմիսի անվանումը (Artemis):

Դիտվել է՝ 5617

Մեկնաբանություններ