Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չինաստանում նոր մեգա-օդանավակայան են շահագործել

Չինաստանում նոր մեգա-օդանավակայան են շահագործել
22.09.2019 | 23:06

Օդանավակայանը, որի շինարարությունը 11.5 միլիարդ դոլար է արժեցել, ֆուտբոլային 97 դաշտի տարածություն է զբաղեցնում: Այս մասին գրում է CNN-ը:
Պեկին-Դակսին օդանավակայանն առաջին ուղևորներին ընդունել է երկու օր առաջ: Այն չորս թռիչքուղի ունի, ընդհանուր մակերեսը մեկ միլիոն քառակուսի մետր է:


Նախատեսվում է, որ մինչև 2025-ը օդակայանն օրական կկարողանա սպասարկել մինչև 72 միլիոն մարդու, տեղափոխել՝ մինչև 2 տոննա բեռ: Իսկ հետագայում՝ ուղաևորահոսքը պետք է հատի 100 մլիոնը, բեռների չափը՝ 4 տոննան: Երեքով ավելանալու են նաև թռիչքուղիները: .
Օդակայանն իր տեսքով ծովաստղիկ է հիշեցնում, ճրտարապետը Զախա Խադիդն է:

Դիտվել է՝ 4019

Մեկնաբանություններ