Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Պսևդոդեմոկրատիան այսպիսին է լինում

Պսևդոդեմոկրատիան այսպիսին է լինում
13.11.2025 | 17:08

Արևմտամետ գրանտակերների և կեղծ ժողովրդավարների «կուռք» Զելենսկու վարչակարգը խայտառակվում է Ուկրաինայում տիեզերական մասշտաբի կոռուպցիայի պատճառով: Բացահայտումներն արել են ամերիկյան ծառայությունները: Ահա և ուկրաինացման սցենարի դրվագներից մեկը: Առավել ևս ծիծաղելի է դառնում ԵՄ բյուրոկրատների ողջագուրումները Զելենսկու հետ: Պսևդոդեմոկրատիան այսպիսին է լինում: Ափսոս զոհված երիտասարդությունը: Մարդաորսը, զորակոչի անվան տակ, Ուկրաինայում «ժողովրդավարների» կողմից մեծ չափերի է հասել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ