Գյադան ինչ պաշտոն էլ զբաղեցնի, նույն գյադան է մնալու և միայն գյադայություն է տարածելու:
Նրանց ճանաչելը դժվար չէ: Գյադաներն ունեն յուրահատուկ հոտ, ստորակարգ շարժուձև, բթամիտ և ընչաքաղց հայացք:
Ոչ մի թանկարժեք օծանելիք չի վերացնում նրանց հոտը, ոչ մի նորաձև կոստյում և փողկապ չեն կարող թաքցնել նրանց ստորակարգ շարժուձևը, և ոչ մի վարպետ դիմահարդար չի կարող փոխել նրանց բութ և հավերժ սոված հայացքը:
Իսկապես նրանք շատ ճանաչելի են:
Ցանկացած իշխանափոխության ժամանակ նրանք հայտնվում են առաջին պլանում:
Շատ արագ հարմարվող են, ծառայամիտ, պատրաստ իշխանության ցանկացած հրաման կատարելու և շատ արագ էլ դավաճանելու:
Նրանք հայկական բոլոր իշխանությունների հիմնական հենարանն են եղել՝ «Գյադա գունդը»:
ՈՒստի պետք չէ զարմանալ, որ այս վիճակում ենք:
Գագիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ