Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Երբ գալիս է նոյեմբերը

Երբ գալիս է նոյեմբերը
31.10.2025 | 21:17

Մի քանի ժամից նոյեմբեր ա։ Աշնան բոլոր ամիսները բերում են։ Ի՞նչ են բերում՝ սեպտեմներ-հոկտեմբերը բերք են բերում, իսկ նոյեմբերը՝ ձմեռ։

Երբ աշնան վերջին ամիսը գալիս ա, կարծես ատամնաբույժի սպասասրահում քեզնից առաջ սպասողը ներս ա մտնում, ու հաջորդը դու ես։ Ատամիդ ցավը վախից անցել ա, փոշմանել ես, որ եկել ես, բայց էլ նահանջելու տեղ չկա։ Առջևում միայն ատամնաբույժի աքցանն ա ու Նոր տարին։

Նոր տարին լավ ա, շատ լավ ա, բայց ես ուզում եմ հետ գնամ։ Տանը բան եմ մոռացել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4222

Մեկնաբանություններ