ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ
26.10.2025 | 11:30

Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյաի (գլխավոր դատախազ) կողմից հնչեցված թեզերի պահով, հստակ ասեմ.

2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց, որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին և ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է Աժ։

Աժ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուման էր և վերադարձավ ՀՀ ապրիլի 22-23-ի գիշերը։

ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։

ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք ՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել, իսկ հնչելու դեպքում՝ անհնար է չիմանայի։

Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երևան ՝ մասնակցելու այդ կարևոր քվեարկությանը։

ՀՀԿ ֆրակցիան որևէ մեկին չի դիմել հետ վերցնել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ -ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։

Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ, որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք։

Դուք բացի ՀՀԿ-ից ուրիշ անուն չգիտե՞ք։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ