Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Երևանի փողոցներում տեղի ունեցողը դեռ ձնծաղիկներն են, իսկ գլխավոր ժայթքումն առջևում է

Երևանի փողոցներում տեղի ունեցողը դեռ ձնծաղիկներն են, իսկ գլխավոր ժայթքումն առջևում է
19.05.2026 | 14:42

Մսյո կապիտուլյանտն ու նրա շայկան ունակ չեն հասկանալու, որ Ղարաբաղը չեն մարսել ու երբեք չեն մարսելու:

ՈՒնակ չեն հասկանալու, որ էս ժողովուրդը խորապես վիրավորված է:

ՈՒնակ չեն հասկանալու, որ էս ժողովրդի մեծամասնությունն անասուն չի, ինչպես իրենք են իրենց համոզել:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ իր իսկ ուսերի վրայով իշխանության բերված այս շայկան հաղթանակած հայ ժողովրդին վերածել է պարտված չմոների կույտի, որի փայն էս կյանքում ըստ այս շայկայի՝ ձրի համերգներին փողոցում քեֆ անելն է ու թուլափայ նետված թոշակով ուրախանալը:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ անկիրթ ու անուսում դավաճանների բանդան շան փայ է դարձրել Հայոց պատմությունը, Հայոց սիմվոլական և առավոտից իրիկուն կոչ է անում ուրանալ արդարությունը, ուրանալ սերունդների նպատակը, ուրանալ նախնյաց ձեռքբերումներն ու զոհողությունը, ուրանալ այն ամենը, ինչը հայ մարդուն զատել է ճորտից, զատել է անասունից:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ 21-րդ դարում իր իսկ ձեռքով իշխանություն է տվել առանց Համբո մնացած մի Գիքորի, որը ցանկանում է բոլորին իջեցնել իր մակարդակի, բոլորին դարձնել հանցակից: Ինքը հո՞ բոլորից լավ գիտի, թե ինչ է արել ու որպես ինչ է ֆիքսված պատմության մեջ:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ առնետի բնազդով առաջնորդվող մի շայկա, որը պետությունը շփոթել է գոմի հետ, փորձում է մի ամբողջ ժողովրդի դնել անասունի տեղ ու ստիպել մի ամբողջ ժողովրդի հաճույք ստանալ պարտված փալաս լինելու կարգավիճակից:

Համաշխարհային պատմությանը հայտնի չէ դեպք, որ ժողովրդի խորապես վիրավորվածությունն անցնի-գնա կամ անհետևանք մնա: Երևանի փողոցներում տեղի ունեցողը դեռ ձնծաղիկներն են, վիրավորվածության մխացող սերմերն են, իսկ գլխավոր ժայթքումն առջևում է: Թուրքի առաջ կզած այս ոչնչություններին դեռ սպասվում է առերեսվել իրենց արածի ու չարածի հետ: Պատասխանատվությունից չեն փախչելու, պրծում չունեն՝ անկախ նրանից, թե գիտակցու՞մ են այս պահին, թե՞ չեն գիտակցում:

Իսկ մինչ այդ դեռ վայելելու ենք կնաբարո որձերի ճղճղոց, դիմակավորված մայմունություններ, ահաբեկչության և մահափորձերի իմիտացիաներ… այն ամենը, ինչ բնորոշ է հեղինակազրկված դիկտատորիկներին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ