ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Գյուղնախարարությունը զգուշացնում է ցրտահարության վտանգի մասին

Գյուղնախարարությունը զգուշացնում է ցրտահարության վտանգի մասին
30.10.2015 | 14:38

Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում՝ չի բացառվում ցրտահարության վտանգը, իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ: Երկրի բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ: Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ